Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Իշխանության գինը

Իշխանության գինը
09.08.2025 | 14:16

ՈՒկրաինացիները ոգևորվել էին Արցախում մեր պարտությամբ։ Շնորհավորում էին Ադրբեջանին, հույս ունենալով, որ դա նախադեպ կդառնա իրենց համար, ու իրենք ևս կվերականգնեն իրենց տարածքային ամբողջականությունը։

Ամենայն հավանականությամբ, պատահականություն չէր, որ Ռուսաստան-ԱՄՆ նախագահների հանդիպումը տեղի է ունենալու Վաշինգտոնում Հայաստան-Ադրբեջան փաստաթղթի ստորագրմանն ընդառաջ։

Ուկրաինացիները չէին հասկանում, որ իրականում Արցախի անկումն էր նախադեպ Ուկրաինայի մասնատման համար։

Պատերազմի ժամանակ Վրաստանը փակել էր իր օդը Ռուսաստանից Հայաստան եկող ռազմական օգնության համար, իսկ Իսրայելից ու Թուրքիայից եկող ռազմական օգնության համար իրենց օդն ու ցամաքը բաց էր։ Վրացիներն էլ էին կարծում, որ Հայաստանի պարտությունն իրենց համար հնարավորությունների դուռ է բացում։ Արդյունքում՝ ոչ միայն Աբխազիան ու Հարավային Օսիան չվերադարձրեցին, այլ կարող են կորցնել տարանցիկ երկիր լինելու իրենց, ռեգիոնալ առումով, թելադրող դերը՝ աշխարհաքաղաքական ու տնտեսական հնարավորությունների հետ միասին։

Պատերազմի ժամանակ Իրանը երկու շաբաթով փակել էր Հայաստանի հետ սահմանը Ռուսաստանից Հայաստան եկող ռազմական բեռների համար, իսկ պատերազմից հետո շնորհավորեց Ադրբեջանին։ Իսկ Իրանի այսօրվա նախագահն ու իր որդին հրապարակային կերպով Սյունիք ճանապարհի բացման քարոզն են անում։ Սա է Իրանի «խորաթափանց» քաղաքականության ողջ խորությունը։

Հայաստանի ռեժիմի վարած քաղաքականությունն իմաստ չունի քննարկել, նրանք ուղղորդված կերպով հենց այս արդյունքներն էին հետապնդում։ Դա է իրենց իշխանության գինը։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2960

Մեկնաբանություններ